Շվեդական ABBA կուլտային փոփ խումբը նոր ալբոմ է թողարկել` նախորդ թողարկումից 40 տարի անց։ Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 5-ին, հաղորդվել է խմբի պաշտոնական կայքում։
Սա լեգենդար շվեդական խմբի առաջին թողարկումն է նախորդ՝ 1981 թվականի նոյեմբերի թողարկումից 40 տարի անց։ Voyage ալբոմը ներառում է տասը երգ։ Այն հասանելի է հոսքային ծառայությունների, ինչպես նաև վինիլային սկավառակների, ձայնասկավառակների և ձայներիզների վրա: