Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Վահագն Հայրապետյան տրիոն ներկայացնում են Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական համերգ։ Այս մասին հայտնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։
Համերգն իրականացվում է «Yerevan Jazz Fest-2021» միջազգային փառատոնի շրջանակում, որի ընթացքում կhնչեն Առնո Բաբաջանյանի սիրված ստեղծագործությունների ջազային մշակումներ։ Այն տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 2-ին՝ ժամը 19։00-ին։
Համերգի դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը, մենակատարները՝ Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո) և Դանիել Մելքոնյանը (շեփոր): Տոմսերի արժեքը 3000-10 000 դրամ է։