Խաչատրյանական հանճարեղ «ՍՊԱՐՏԱԿԸ» կներկայացվի նոյեմբերի 29-ին Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի բեմում։ Այս մասին հայտնում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։
Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Կարեն Դուրգարյանն է։
Բեմադրիչը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչն է, նկարիչը՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սիմոն Վիրսալաձեն։
Ներկայացման վերականգնումը տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: