Դեկտեմբերի 14-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք Ջակոմո Պուչչինիի «Տուրանդոտ» 3 գործողությամբ օպերայի համերգին Կալաֆի դերերգով հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը։ Սակայն ներկայացումը կցուցադրվի նաև դեկտեմբերի 11-ին, որն այլ կազմով է կայանալու։
Դեկտեմբերի 11-ին կներկայանա հետևայալ կազմը․ Տուրանդոտ՝ Սիրանուշ Գասպարյան, Ալթորում՝ Արմեն Բադալյան, Թեմուր՝ Հայկ Տիգրանյան, Կալաֆ՝ Ռոման Զավադսկի, Լյու՝ Սոֆյա Սայադյան, Պինգ՝ Աշոտ Ղանթարջյան, Պոնգ՝ Հովհաննես Անդրեասյան, Պանգ՝ Գրիգոր Աբրահամյան, Մանդարին՝ Աշոտ Ղանթարջյան։
Դեկտեմբերի 14-ին կներկայանա հետևայալ կազմը․ Տուրանդոտ՝ Աննա Այվազյան, Ալթորում՝ Արմեն Բադալյան, Թեմուր՝ Պողոս Բեազբեկյան, Կալաֆ՝ Հովհաննես Այվազյան /ՀՀ վաստ.արտիստ/, Լյո՝ Մերի Մովսիսյան, Պինգ՝ Աշոտ Ղանթարջյան, Պոնգ՝ Հովհաննես Անդրեասյան, Պանգ՝ Գրիգոր Աբրահամյան, Մանդարին՝ Աշոտ Ղանթարջյան։