ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 168 476,7 հազար դրամ գումար հատկացրեց «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ին բեմի համար անհրաժեշտ մեխանիզմների ձեռքբերման համար:
Որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 16-ի նիստում։ Ինչպես ասված է նախագծի հիմնավորման մեջ՝ նախատեսվում է գույքի ձեռքբերման համար կապիտալ դրամաշնորհ հատկացնել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին՝ բեմի համար անհրաժեշտ մեխանիզմերի (շտանգետների, սաֆիտների, կառավարման վահանակների) ձեռքբերման համար: Սարքավորումները խիստ անհրաժեշտ են թատրոնի բնականոն գործընթացն ապահովելու համար։
Որոշման նախագծի ընդունմամբ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը կապահովվի բեմի համար անհրաժեշտ մեխանիզմերով: