Հայազգի ռուսաստանցի գրող Նարինե Աբգարյանի բեսթսելլերի հիման վրա նկարահանված «Մանյունյա» թեթև նոստալգիկ կատակերգության առաջին դրվագները թողարկվել են Okko-ում։
Նշենք, որ Ռուսաստանում բեսթսելլեր դարձած «Մանյունյա» սերիալը նկարահանում են ռուսաստանցի հայտնի պրոդյուսերներ Սարիկ և Ղևոնդ Անդրեասյան եղբայրները։
Գրքի սյուժեն հիմնված է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարայի և Մանյունայի ընկերության մասին զվարճալի և բարի պատմության վրա, որոնց կյանքը լի է անհավատալի արկածներով, և երկու պարզ խորհրդային ընտանիքների՝ Աբգարյանների և Շացերի մտերմության մասին, որը տեղի է ունեցել 1980-ական թթ. մի փոքրիկ բազմազգ քաղաքում:
Շարքը ներկայացվում է պատմողի՝ մեծահասակ Նարինեի տեսանկյունից։ Իսկ էկրանից դուրս տեքստը կարդում են ռուս հայտնի դերասանուհիներ Չուլպան Խամատովան, Սվետլանա Իվանովան, Ելիզավետա Բոյարսկայան, Ելենա Պոդկամինսկայան և Մարինա Ալեքսանդրովան, որոնք երկյուղածությամբ ու սիրով են վերաբերվում գրական աղբյուրին։ Ի դեպ, սերիալում նկարահանվել են նաև հայազգի դերասաններ Ջուլիետա Ստեփանյանը, Արման Նավասարդյանը և այլք։
Նշենք, որ Աբգարյանի «Մանյունյա»-ն Ռուսաստանում դարձել է բեսթսելլեր և թարգմանվել մի քանի լեզուներով։ Գիրքն արժանացել է «Տարվա ձեռագիր» մրցանակին և «Մեծ գրքի» անվանակարգում։ Պատմությունն իր ժողովրդականությամբ առաջինն է դարձել Storytel աուդիո ծառայությունում այն բանից հետո, երբ այն լսել են միլիոնավոր մարդիկ, և գրքի ընդհանուր տպաքանակը հասել է գրեթե մեկուկես միլիոն օրինակի։