Թումո Գյումրիի՝ Ճոն և Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամի աջակցությամբ վերակառուցված շենքն ընդգրկվել է Հայաստանի ճարտարապետական սպիտակ գրքում և ճանաչվել է 2021-ի լավագույն կառույց։ Այս մասին տեղեկանում ենք Թումոյի Facebook-յան էջից։
Թումո Գյումրին բացվել է 2015 թվականին։ 2020 թվականին կենտրոնը տեղափոխվեց Գյումրիի պատմական թատրոնի շենք` հնարավորություն ստանալով ընդունել կրկնակի ավելի` մինչև 4000 ուսանողի: Թատրոնի վերակառուցման նախագիծը հեղինակել է հանրահայտ ճարտարապետ Բերնար Խուրին։ Ճոն և Հասմիկ Մկրտիչեան հիմնադրամի աջակցությամբ վերակառուցված, տրանսֆորմացվող բեմով։ Երաժշտական սենյակով և դասասենյակներով հագեցած շենքն այժմ կարող է ծառայել ոչ միայն որպես Թումո կենտրոն, այլ նաև վերականգնել իր դերը որպես մշակութային կենտրոն քաղաքի բոլոր բնակիչների համար: