Հյուսթոն Գրանդ Օպերան հայտարարել է այս տարվա Արիաների համերգի հաղթողներին՝ Էլեոնորա ՄակՔոլումի 34-րդ ամենամյա երիտասարդական մրցույթի հաղթողների անունները։ Այն անցկացվում է Ուորթեմ թատերական կենտրոնում:
Ժյուրիի որոշմամբ Հայաստանը ներկայացնող բարիտոն Նավասարդ Հակոբյանը մրցույթում ճանաչվել է լավագույնը և արժանացել է 1-ին մրցանակի։ Երկրորդ տեղում սոպրանո Ամանդա Բատիստան է, բարիտոն Ջոնգվոն Հանը երրորդն է։ Վերջինս արժանացել է նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի: