«Ակունք» պետական ազգագրական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Շահնազարյան) հյուրախաղերով հանդես կգա Մոսկվայում։ Մինչև Մոսկովյան հյուրախաղերը համույթը հանդես կգա հունվարի 24-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը տասնամյակներ շարունակ ներկայացնում է Հայկական ազգային արվեստը Հայաստանում և աշխարհի տարբեր բեմերում: Իր առաքելությունն անսամբլը համարում է Հայ ազգային երաժշտական և մշակութային ավանդույթների պահպանումն ու փոխանցումը սերնդեսերունդ: