«H2O»-ն կամ «Ջուրը» «Ռեինկարնացիայի» 5-րդ ալբոմն է, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հանգստյան օրերին: Խմբի նոր ձայնասկավառակի, ինչպես նաև սիրված երգերի կատարումները վայելեցին ամենահավատարիմ երկրպագուները:
BRAVO.am-ը ներկա է եղել երեկոյին ու զրուցել խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանի հետ: Նա խոստովանել է, որ ինչպես և «Սպիտակ» ալբոմի դեպքում, «Ջուրն» էլ հնարավորություն տվեց ցույց տալ այն «Ռեինկարնացիային», որը ցանկանում էր վերջապես լսելի դառնալ լայն զանգվածներին:
Ալբոմի համար գրվել է 40 երգ, որոնցից ընտրվել են 10-ը: Ալբոմի երգերը գրվելու ընթացքը համընկել է նախ համավարակի, ապա նաև պատերազմի հետ։
Երաժիշտը նշել է, որ ինչպես բոլոր նորմալ մարդիկ, դժվար է տարել կյանքի այդ փուլը և բավական ծանրութեթև արել տարատեսակ հարցեր: