Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գեղարդ վանական համալիրը վերջերս հայտնվել է հայտնի ճամփորդական հարթակի՝ Lonely Planet-ի՝ աշխարհի ամենահրաշալի ճարտարապետական նմուշների շարքում:
Հոդվածում նշվում է․
«Ժայռի մեջ փորված եկեղեցին հավերժական տեսարան է․ սա Հայաստանի Ազատ գետի վերին հովտի Գեղարդի վանքն է, որն իր միջնադարյան համալիրում ունի մի քանի եկեղեցի: Վանական համալիրը սկիզբ է առել որպես փոքր քարանձավային աղոթատեղի, որը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում սրբազան աղբյուր է պահել, և թերևս մասամբ համալիրի շքեղ տեղանքի շնորհիվ, «վրահաս» ժայռերով եւ Ազատ գետի կիրճով, վերջինս դարձել է միջնադարյան Հայաստանի եկեղեցական և մշակութային կենտրոն:
Գեղարդ նշանակում է նիզակ, որը խոցել է Քրիստոսին։ Դեն Բրաունի երկրպագուները կհավանեն այն փաստը, որ նիզակը պահվում է այստեղ»։