Հայաստանի պետական ֆիլհարմոնիան տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Ծիծաղելի է, բայց փաստ է իրավ…» խորագրով համերգը։
«Ելույթ կունենան Վահան Արծրունին և Նելլի Մանուկյանը։ Կհնչեն Վահան Արծրունու երգերը՝ գրված Կոմիտասի և Ռազմիկ Դավոյանի բանաստեղծությունների հիման վրա, ինչպես նաև գործիքային ստեղծագործություններ կիթառի և ֆլեյտայի համար»,- նշվում է միջոցառման տեղեկագրում։