Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն իր «զզվանքն ու տխրությունն» է հայտնել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի Կայսերական դարպասների նկատմամբ «վանդալիզմի» մասին հաղորդագրություններից հետո:
«Մենք կոչ ենք անում պատկան մարմիններին անհրաժեշտ ամեն ինչ անել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև հուշարձանի վնասներն անհապաղ վերացնելու համար», — ասված է նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է Kathimerini-ն:
Ավելի վաղ Twitter-ում Թուրքիայի արվեստի պատմության միությունը հրապարակել էր 15-րդ դարի դուռը վնասելու լուսանկարը:
Կայսերական դարպասները Բյուզանդական կայսրության ամենակարևոր եկեղեցու գլխավոր մուտքն են, որն ի սկզբանե օգտագործվել է բացառապես կայսեր կողմից:
Ավանդույթի համաձայն՝ դռները պատրաստված են եղել Նոյյան տապանի կաղնուց։