Մայիսի 1-ին ՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում տեղի կունենա Decentralized խմբի համերգը: Այս մասին հայտնում են համերգի կազմակերպիչները։
Չորս վառ և տաղանդավոր երաժիշտներից բաղկացած խումբը կներկայացնի հեղինակային աշխատանքներ։ Տարիներ շարունակ Decentralized-ի մասնակիցները ձայնագրել են իրենց ստեղծագործությունները, հյուրախաղերով հանդես եկել հայտնի արտիստների հետ։
Խմբի կազմում են Դավիթ Մելքոնյանը (սաքսոֆոն), Էրիկ Ասատրյանը (ստեղնաշարային գործիքներ), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ) և Արմեն Մնացականյանը (հարվածային գործիքներ):