Երգչուհի Ռոզա Լինը, որը «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Հայաստանը, արդեն Իտալիայում է: Նա անցկացրել է իր առաջին փորձը Թուրինի «Պալա Օլիմպիկո» մարզահամերգային համալիրում:
Երգչուհին վանաձորցի է: Երաժշտությամբ նա սկսել է զբաղվել մանկուց, բայց երաժիշտ դառնալու ճանապարհին նրա վրա լուրջ ազդեցություն է ունեցել «Նվակ» կոլեկտիվը: Այժմ նա նաև երգահան ու պրոդյուսեր է։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթն անցկացվելու է Թուրինում: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին: Հայաստանի ներկայացուցիչը «Snap» երգով ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում: