Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, համագործակցությամբ Tashir Street պատկերասրահի հետ, առաջիկա ամիսներին երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կներկայացնի «Գործք թագավորաց» խորագրով ինտերակտիվ ցուցադրությունը։
«Իմանալու համար, թե ինչպես են ստեղծվել և ստեղծվում թանգարանային պատմությունները` հաճախ այցելեք Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում գործող Tashir Street Shopping Gallery (Vernissage-ի տարածք)»,-նշվում է թանգարանի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախագծի գործընկերներ` ՝ Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը, «Թուֆենկյան գորգեր» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, «Տերյան» մշակութային կենտրոնը։
Ինտերակտիվ ցուցադրության պաշտոնական բացումը կկայանա մայիսի 20-ին, ժամը` 18:00-ին։