Մոսկվայում և Կիսլովոդսկում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերը։ Նախագծի շրջանակներում տեղի կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան լարային քառյակի համերգները, հայտնել են ՌԴ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
Հունիսի 10-13-ը Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: Առաջին օրը Մոսկվայի Չայկովսկուն համերգային դահլիճում ելույթ կունենա Հայաստանի ազգային նվագախումբը: Դիրիժորական վահանակի հետևում հանդես կգա Էդուարդ Թոփչյանը։
Հունիսի 11-ին համերգով հանդես կգա Կոմիտասի անվան լարային քառյակը։ Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճի բեմ են դուրս գալու Էդուարդ Թադևոսյանը (առաջին ջութակ), Սյուզի Երիցյանը (երկրորդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ) և Անժելա Սարգսյանը (թավջութակ):
Հունիսի 13-ին լարային քառյակը ծրագիրը կներկայացնի Կիսլովոդսկում Սաֆոնովի անվան Հյուսիս-Կովկասյան պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում:
Համերգների սկիզբը ժամը 19: 00-ին