Հունիսի 20- 22-ը «Ակբա բանկ»-ի հովանավորությամբ «Հայ-արտ» մշակութային կենտրոնում կկայանա գրաֆիկ դիզայներ Արթուր Հակոբյանի «Լույսը ստվերում» գրաֆիկական պաստառների ցուցահանդեսը: Ցուցադրության ընթացքում կներկայացվեն արվեստագետի շուրջ 30 աշխատանքները:
«Ցուցադրության գաղափարը դեռ պատերազմից առաջ կար, բայց պատերազմը խլեց ամբողջ մոտիվացիան և ներուժը, որը կդրդեր իրականություն դարձնելու այս նախագիծը»,- նշում է Արթուր Հակոբյանը:
Ցուցահանդեսը բաց կլինի երեք օր շարունակ և անվճար հիմունքներով: