Զինվորի տունը հյուրընկալել է աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովին։
«Զինվորի տանն ընտանիքներ են կազմում, երեխաներ են ծնվում, փառք Աստծո, դա մեծ երջանկություն է»,- իր տպավորություններով կիսվել է երաժիշտը։
Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ այստեղ շարունակություն կա…
«Զինվորի տունը շատ լավ օրինակ է մարդկանց համար, թե ինչպես չգտնվել միայն սեփական «ես»-ի շրջանակում, ինչպես դուրս գալ դրանից: Այդ դեպքում դուք կհասկանաք, որ դուք մարդ եք…»,- ասել է նա։
Նշենք, որ Երևանում է նաև Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան, որի գրքի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում։