«Դուք էն տղեքն եք, որ էս ռումբը գցել են ձեր վրա, բայց դուք սա վերածել եք արվեստի և ինձ եք նվիրում»։ Այս խոսքերով և մեծ հուզմունքով արձագանքեց Հարութ Փամբուկչյանը, երբ «Զինվորի տնից» որպես ծննդյան նվեր ստացավ ռումբերի բեկորներից պատրաստված կենաց ծառը, որ 44-օրյա պատերազմի մասնակից Սահակ Նազարյանն է պատրաստել։
«Իմ ստացած 70 շնորհավորանքից ամենահիշարժանը այս շնորհավորանքն էր»,- խոստովանեց սիրված արտիստը՝ ի պատասխան զինվորների անակնկալի։