Խաբարովսկում կնշեն հայկական «Ծիրանի տոնը»։ Ինչպես հաղորդվում է երկրամասի կառավարության կայքում, միջոցառումը տեղի կունենա հուլիսի 9-ին:
«Այդ պտղի անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է «Հայկական խնձոր» (Prunus Armeniaca)։ Երբեմն Հայաստանի դրոշի նարնջագույն շերտին ընդունում են որպես ծիրանի խորհրդանիշ», – ասվում է հրապարակման մեջ։
Տոնակատարությանը հանդես կգան Խաբարովսկի երկրամասում Ռուսաստանի հայերի միություն հասարակական կազմակերպության տարածաշրջանային բաժանմունքի ստեղծագործական կոլեկտիվները, «Հայաստանի հոգին» լուսանկարչական ցուցահանդեսը, ավանդական խոհանոցի շնորհանդեսը, Ազգային գործիքների, կենցաղի տարազների և իրերի ցուցահանդեսը, ինչպես նաև ազգային գրերի և երաժշտական գործիքների վրա նվագելու վարպետության դասերը: