Շանթ Դուրգարյանը դարձել է Grang Prize Virtuoso դաշնակահարների միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր։ Այս մասին տեղեկանում ենք Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պաշտոնական էջից։
«Շնորհավորում ենք Շանթ Դուրգարյանին, ով Grang Prize Virtuoso դաշնակահարների միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի»,- նշվում է հրապարակման մեջ։
Նշենք, որ գալլա համերգ-մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Զալցբուրգում։