Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը 100 մլն դոլար կվաստակի Ջոզեֆ Կոսինսկու «Թոփ Գան. Մավերիք» ֆիլմի համար։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ֆիլմը, որտեղ Քրուզը մարմնավորել է «Մավերիք» օդաչուի դերը, արդեն համաշխարհային վարձույթում հավաքել է գրեթե 1,2 մլրդ դոլար:
Քանի որ դերասանի պայմանագիրը ենթադրում է, որ նա գումար է վաստակում վաճառված յուրաքանչյուր տոմսից, այս նախագծի համար նա պետք է ստանա 100 միլիոն: