Հայաստանում ռուսական Film Festival-ի շրջանակներում տեղի կունենա ռուսական ֆիլմերի ցուցադրություն: Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։
Նախարարի խոսքով՝ 20-ից ավելի երկրներ 2022 թվականին կմասնակցեն Russian Film Festival նախագծին: Այս տարի փառատոնի ծրագրի հիմքում ընտանեկան կինոն է, մելոդրաման, կատակերգությունը, սպորտային դրաման, անիմացիան և վավերագրական ֆիլմերը։
«Փառատոնը նպատակամաղված է օտարերկրյա հանդիսատեսին ծանոթացնել հայրենական կինեմատոգրաֆիստների արտադրանքին և հանդիսանում է տարբեր երկրների միջև մշակութային շփման կարևոր կետերից մեկը»,- գրել է նա:
Լյուբիմովան հայտնել է նաև, որ նախատեսվում են ռուսական ֆիլմերի ցուցադրություններ Բելառուսում, Հորդանանում, Թուրքմենստանում, Հայաստանում, Ուզբեկստանում: Մշակվում են Մեքսիկայում, Հնդկաստանում, Բահրեյնում, ԱՄԷ-ում և այլ երկրներում կինոյի շաբաթ անցկացնելու տարբերակներ։
Ռուսական Film Festival նախագիծը ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվել է Роскино-ն։ Առաջին փառատոնը տեղի է ունեցել 2020 թվականին՝ առցանց ձևաչափով: 2021 թվականին միջոցառումն առաջին անգամ անցկացվել է Ղրղզստանում։