Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) և BBC-ն հաստատել են, որ 2023 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթը կհյուրընկալվի Միացյալ Թագավորությունում։
BBC-ն կստանձնի 2023 թվականին Միացյալ Թագավորությունում կայանալիք մրցույթի հյուրընկալության պարտականությունները։ Իսկ Ուկրաինան մեծ հնգյակի երկրների հետ միասին միանգամից կմասնակցի եզրափակչին։
Ավելի վաղ հրապարակված EBU-ի մամուլի հաղորդագրության մեջ հայտարարվեց, որ այս որոշումը կայացվել է Ուկրաինայում մրցույթի անցկացման ուսումնասիրությունից հետո՝ եզրակացնելով, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դա հնարավոր չէ:
Այդ քննարկումների արդյունքում BBC-ին, որպես 2022 թվականի մրցույթի երկրորդ տեղը զբաղեցրած, EBU-ի կողմից հրավեր ստացավ հանդես գալ որպես Եվրատեսիլի 67-րդ երգի մրցույթի ստանձնող:
Եվրատեսիլի պաշտոնական էջը հայտնում է, որ BBC-ն նախկինում չորս անգամ ստանձնել է այլ հաղթող երկրների հյուրընկալության պարտականությունները:
2023 թվականի միջոցառման տարբերանշանը նույնպես կբացահայտվի ավելի ուշ և կարտացոլի հաջորդ տարվա մրցույթի յուրահատուկ բեմադրությունը և հյուրընկալող երկրի և այս տարվա հաղթողների համագործակցությունը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին մրցույթի հաղթող դարձավ Ուկրաինայի մասնակից Kalush Orchestra-ն՝ «Stefania» երգով հավաքելով 631 միավոր: