«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացել է «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգային երեկոն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանն ու դաշնակահար Անահիտ Դիլբարյանն ունկնդրին են ներկայացրել 20-րդ դարի ֆրանսիացի, լեհ, գերմանացի և իտալացի հեղինակների գործեր։ Տոռիանիի Դիվերտիսմենտը, որ գրված է «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով, Հայաստանում հնչել է առաջին անգամ:
Փառատոնը կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի կողմից՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Համերգաշարը կշարունակվի մինչև օգոստոսի 25-ը: Փառատոնին մասնակցելու համար Երևան կժամանեն նաև աշխարհահռչակ երաժիշտներ: