Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ օգոստոսին Իտալիայի մի շարք քաղաքներում «Ճանապարհ՝ հիշատակի ուղի» ծրագիրի շրջանակում «Ճանապարհ» եռյակի կողմից տրվել են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված մի շարք համերգներ։
Ինչպես հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը, այս ծրագիրը մշակութային-սպորտային միջոցառում է՝ կազմակերպված Մարսելի Ֆրանսահայ Երտասարդաց Միության՝ JAF-ի և «Վազք հիշատակի համար» CPLM կազմակերպության կողմից: Մտահղացման հեղինակը՝ երաժիշտ Միքայել Վեմյանն է, JAF-ի երաժշտական դպրոցի պատասխանատուն և նվագախմբի ղեկավարը:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է Մարսելից քայլել մինչև Երևան՝ 2500 կմ ոտքով կտրել-անցնելով Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանն ու Հայաստանը: Քայլարշավը, ինչպես նաև այս ճանապարհին տրվող բոլոր համերգները, նվիրված են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:
Դեսպանությունից հայտնում են, որ «Ճանապարհ՝ հիշատակի ուղի» ծրագրի շրջանակում եռյակի կողմից մի շարք համերգներ են նախատեսվում նաև Հունաստանում և Հայաստանում: