72 տարեկանում մահացել է նկարիչ-մուլտիպլիկատոր Վլադիմիր Վիշեգորոդցևը, որը ստեղծել է բազմաթիվ մուլտֆիլմեր, ինչպիսիք են՝ «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում», «Անգետիկը լուսնի վրա»:
Վիշեգորոդցևը մահացել է սրտի կաթվածից:
Վլադիմիր Վիշեգորոդցևը ծնվել է 1950 թվականի հունիսի 19-ին։ 1975 թվականից մինչև 1978 թվականը աշխատել է որպես մուլտիպլիկատոր «Էկրան ստեղծագործական միության «Մուլտհեռուստաֆիլմ» ստուդիայում, 1978-1999 թվականներին՝ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, 1986-1987 թվականներին՝ «Տալլինֆիլմում», իսկ 1999 թվականից մինչև 2000 թվականը՝ «VargaStudio» ստուդիայում (Բուդապեշտ)։ Եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի նախագահության անդամ, «Սոյուզմուլտֆիլմ» միավորման» հիմնադիր և վարչության անդամ։ 2000 թվականից սկսել է համագործակցել Մոսկվայի տարբեր անիմացիոն ստուդիաների հետ։