Մաշտոցի անվան Մատենադարանի հրատարակությամբ լույս է տեսել Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայաստանը և Քրիստոնյա Ասորիքը. մշակութային կապեր. IV-Vդդ.» (Երևան, Անտարես, 2022) ռուսերեն մենագրությունը՝ «Армения и Христианская Сирия. Культурные связи. IV-V вв.»: Այս մասին հայտարարում է նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Գիրքը նրա դոկտորական ատենախոսությունն է՝ պաշտպանված 35 տարի առաջ՝ 1987թ. փետրվարի 26-ին Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգի) համալսարանում, տեղեկացնում է Մուսինյանը: