Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը շնորհավորել է Լիվերպուլ քաղաքին, որը կհյուրընկալի «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ավելի վաղ մրցույթը հյուրընկալելու իրավունքի համար պայքարի եզրափակիչ էին դուրս եկել Մեծ Բրիտանիայի Գլազգո և Լիվերպուլ քաղաքները։
Հիշեցնենք, որ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) որոշել էր «Եվրատեսիլ 2023»-ը 2022 թվականին մրցույթում հաղթած Ուկրաինայի տարածքից տեղափոխել այլ երկիր՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Միաժամանակ Ուկրաինայի ներկայացուցիչը հաջորդ տարի անմիջապես դուրս կգա մրցույթի եզրափակիչ։