Queen խումբը թողարկել է Ֆրեդի Մերկուրիի վոկալով «Face It Alone» սինգլը, որը ձայնագրվել է 1988 թվականին Miracle ալբոմի համար։ Ալբոմի երգն այդպես էլ չի հրապարակվել և երբեք չի կատարվել։
Ինչպես հայտնում է Interfax-ը՝ «Face It Alone» -ը կընդգրկվի The Miracle-ի ութ սկավառակների ժողովածուում։ Դրանում Բրայան Մեյը և Ռոջեր Թեյլորը որոշել են ընդգրկել այն երգերը, որոնք ձայնագրվել են, բայց չեն ընդգրկվել ալբոմում: Ժողովածուում տեղ կգտնեն նաև արդեն հայտնի երգերի այլընտրանքային գործիքավորումները, փորձնական ձայնագրությունները, ինչպես նաև Լոնդոնի եւ Մոնտրեի ստուդիաներում երաժիշտների ունեցած խոսակցությունները, հարցազրույցների որոշ կտորներ:
Ժողովածուն լույս կտեսնի նոյեմբերի 18-ին։ Որոշ երգեր կթողարկվեն առաջին անգամ: