Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Արամ Սաթյանը։ Այս մասին տեղեկանում ենք միության էջից։
Կոմպոզիտորների միության XVI համագումարը տեղի է ունեցել երեկ, որտեղ քննարկվել է միության նախագահի ընտրության հարցը։
Արամ Սաթյանն այդ պաշտոնում ընտրվում է 3-րդ անգամ, նա Միության նախագահն է 2013 թվականի հոկտեմբերից:
Պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու՝ Արամ Սաթյանը, Կոնսերվատորիայի պրոռեկտոր, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը եւ «Գալա արտ» ցուցասրահի հիմնադիր տնօրեն, կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը, որն ավելի ուշ հանեց իր թեկնածությունը:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Արամ Սաթյան – 56 ձայն
Արամ Հովհաննիսյան – 30 ձայն
4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: