Վաղը՝ 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը՝ Անդրեաս Օտտենզամերի դիրիժորութամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Facebook-յան էջից:
Համերգային ծրագրում ընդգրկված են Ֆելիքս Մենդելսոնի Երկու մաս «Փառաբանության հիմն» թիվ 2 Սիմֆոնիայից, Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը» սյուիտը (1919թ․ տարբերակ), Յոհաննես Բրամսի Թիվ 1 Սիմֆոնիան։
Հայտնի դիրիժոր Անդրեաս Օտտենզամերը համարվում է նաև մեր ժամանակների առաջատար գործիքավորողներից մեկը։ Նա հաճախ հանդես է գալիս որպես մենակատար (կլարնետ) աշխարհի խոշորագույն համերգասրահներում՝ աշխարհահռչակ նվագախմբերում, ինչպիսիք են Բեռլինի, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, ինչպես նաև Մալերի կամերային նվագախումբը, Լոնդոնի, Սեուլի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։