Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 25-ին՝ ժ. 18:00-ին, տեղի կունենա «Սարգիս Մուրադյան. Իմ Կոմիտասը» ցուցահանդեսի բացումը:
Ցուցադրությունն ընդգրկում է Կոմիտասին պատկերող կտավներն ու դրանց էսքիզները. ստեղծագործություններ, որոնք բեկումնային հետք են թողել հայկական գեղանկարչության պատմության մեջ:
Ցուցադրության առանցքային աշխատանքը «Կոմիտաս. Վերջին գիշեր» հանրահայտ կտավն է, որտեղ հայ գեղանկարչության մեջ առաջին անգամ մեծ երգահանի անձը դիտարկվում է ցեղասպանության համատեքստում: