Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի «Վերածննդի 10 հանճարներ» խորագրով մուլտիմեդիա ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի մամուլի ծառայությունից։
Ցուցադրությանն այցելուները կծանոթանան արվեստագետների ամենահայտնի գլուխգործոցներին:
Ժամանակակից պրոյեկցիոն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ, ցուցադրությունը հագեցված է անիմացիաներով և 3D էֆեկտներով՝ դասական երաժշտության ուղեկցությամբ:
Մասնակիցները շրջապատված կլինեն Վերածննդի դարաշրջանի նկարիչների 3-6 մետրանոց հսկայական նկարներով, որոնք շարժվում են անմիջապես նրանց աչքի առաջ:
Ցուցադրությունը կգործի մինչև 2023 թվականի հունվարի 15-ը: