Դեկտեմբերի 6-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Նեապոլը ջազում» համերգը։
Համերգին հնչելու են գործիքային մշակմամբ հայտնի նեապոլական երգեր՝ հանրահայտ դաշնակահար և գործիքավորող Վիտորիո Մեցայի, Միխայիլ Ֆոմինի (կոնտրաբաս) և Դանիել Մելքոնյանի (շեփոր) կատարմամբ, հայտնում է Կամերային երաժշտության տունը Instagram-ի իր էջում։
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։ Տոմսերի արժեքը 2000 հազարից մինչև 5000 դրամ է։