Ջեյք Ջիլենհոլը «Լավ աղջիկ» ֆիլմի համար Ջենիֆեր Էնիսթոնի հետ անկողնային տեսարանների նկարահանումը համեմատել է «խոշտանգումների» հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ջեյք Ջիլենհոլը հյուրընկալվել է Հովարդ Սթերնի շոուին։ Ռադիոհաղորդավարի հետ զրույցում նա հիշել է, թե ինչպես է նկարահանվել «Լավ աղջիկ» (2002) ֆիլմում Ջենիֆեր Էնիսթոնի հետ։ Դերասանը պատմել է, որ «Ընկերներ» սերիալի աստղի հետ անկողնային տեսարաններն իր համար հեշտ չեն եղել, քանի որ սիրահարված է եղել նրան։
«Մի կողմից դա խոշտանգում էր, մյուս կողմից՝ ոչ։ Ես նկատի ունեմ, որ դա նման էր երկուսի խառնուրդին», – խոստովանեց նա:
Այսօր Ջեյք Ջիլենհոլը հարաբերությունների մեջ է ֆրանսիացի մոդել Ժաննա Կադիեի հետ։ Տարբեր ժամանակներում նրան են վերագրվել Քիրստեն Դանստի, Ռիզ Ուիզերսփունի, Թեյլոր Սվիֆթի և Ալիս Միլլերի հետ սիրավեպերը։