Ռեփերներ Էմինեմը և 50 Cent-ը «8-րդ» մղոն ֆիլմի հիման վրա սերիալ կնկարահանեն: Այս մասին գրում է spletnik.ru-ն:
2002 թվականի խորհրդանշական ֆիլմը սերիալի վերածելու գաղափարը պատկանում է Քուրտիս Ջեյմս Ջեքսոն III-ին («50 Cent»), որը վերջին տարիներին հեռուստատեսային պրոդյուսերի հաջող կարիերա է կառուցել։ Big Boy TV-ին տված հարցազրույցում ռեփերը պատմել է, որ Էմինեմի հետ կիսվել է իր ծրագրերով, և նա աջակցել է նրա նախաձեռնությանը:
«Դա մեծ աշխատանք է լինելու: Կարծում եմ, որ այն անհրաժեշտ է Էմինեմի ժառանգության համար»,-ասել է 50 Cent-ը ՝ հավելելով, որ նոր ձևաչափը թույլ կտա շատ մանրամասներ ավելացնել։
2002-ին նկարահանված «8-րդ» մղոն ֆիլմի գլխավորում դերում Էմինեմն է:
Այս ֆիլմը չունի Happy End։ Դիտողըն այդպես էլ չի իմանում, հասնում է արդյո՞ք ֆիլմի հերոսը ինչ-որ հաջողությունների, թե՞ ոչ: Ֆիլմը ստեղծողների համար առավել կարևոր է եղել ցույց տալ գլխավոր դերակատարի ներաշխարհը, մտածելակերպը, ցույց տալ կյանքն այնպես, ինչպես այն կա։ Իսկ կյանքում ամեն ինչ փոխում է մեկ ակնթարթային պահը, երբ մարդը ինքն իր մեջ հասկանում է իրեն, խոսքերից միանգամից անցնում է գործի: Այս ֆիլմը Էմինեմի ինքնակենսագրությունը չէ, քանի որ ֆիլմում արտացոլվում է նրա կյանքի միայն մի մասը։ Գլխավոր դերակատարը՝ Էմինեմը, 2003 թվականին արժանացել է «Օսկար»-ի: