Ախթամիրի ամրոց հուշարձանի տարածքում արձանագրվել է գանձագողության դեպք։ Այս մասին հայտնում է ▫️ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի և ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները գանձախուզության դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստում՝ ոստիկանություն դիմելու նպատակով: Նշվում է, որ սա տարվա սկզբին հայտնաբերված առաջին գանձախուզության դեպքն է։
2022 թվականին ՀՀ պատմամշակութային հուշարձանների տարածքում արձանագրվել է իրավախախտման 79 դեպք, որից 4-ը գանձագողություն, 2021 թվականին արձանագրված 131 իրավախախտման դեպքից՝ 12-ն է գանձագողություն, 2020 թվականին ևս արձանագրվել է 79 դեպք, որից 13-ը գանձախուզություն-գանձագողություն։