«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ՝ «Բաբաջանյան. Առաջին սիրո երգը» խորագրով:
Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
Միջոցառման ծրագրում ընդգրկված են կոմպոզիտոր, դաշնակահար, մեծանուն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Համերգը տեղի կունենա դիրիժոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Կատարումներով հանդես կգան հայ, էստրադային և օպերային երգիչներ: Համերգը տեղի կունենա փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ին: Տոմսերի արժեքը 5000-15 000 դրամ է: