Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն «Grammy»-ի 65-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացած Grammy-ների թվով ռեկորդ է սահմանել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով CBS-ին:
«Renaissance» ալբոմը դարձել է լավագույնն էլեկտրոնային և պարային անվանակարգում և երգչուհուն բերել իր հավաքածուի 32-րդ Գրեմմիին։ Նախկինում ռեկորդը պատկանում էր հունգարացի և բրիտանացի դիրիժոր Գեորգ Սոլտին՝ 31 մրցանակով։
Ընթացիկ արարողության շրջանակներում Բեյոնսեն ներկայացվել է ինը անվանակարգում, այդ թվում՝ առանցքայիններից մեկը՝ «Տարվա ալբոմ» և «Տարվա ձայնագրություն»։
«Grammy»-ներն ամեն տարի շնորհվում են ավելի քան 80 անվանակարգերում՝ երաժշտության տարբեր ժանրերում և երաժշտական բիզնեսի ոլորտներում ձեռքբերումների համար: Հաղթողները ստանում են արձանիկ՝ ոսկեզօծ գրամոֆոնի տեսքով։