Դերասան Դենիել Ռեդկլիֆը և նրա ընկերուհին՝ դերասանուհի Էրին Դարկը, սպասում են իրենց առաջնեկին։ Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Օրերս պապարացիները լուսանկարել են զույգին Նյու Յորքում՝ զբոսանքի ժամանակ: Էրին Դարկի հղիությունն ակնհայտ է եղել: Ի պատասխան մամուլի հարցումների՝ դերասանների պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է կասկածները։
Զույգի շրջապատի անանուն աղբյուրը The Mirror-ին ասել է, որ Էրինն ու Դանիելը շատ ոգևորված են տեղի ունեցածով: Առաջին անգամ երիտասարդ դերասանը հայտնվել է էկրանին 1999 թվականին՝ նկարահանվելով «Դեվիդ Կոպպերֆիլդ»-ը ֆիլմում։ Նույն թվականին նա հրավիրվել է խաղալու ռեժիսոր Քրիս Քոլամբուսի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմում։