Մայիսի 13-ին Լիվերպուլում տեղի կունենա «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթի եզրափակիչը։ Հայաստանի պատվիրակ Բրյունետը հանդես կգա 17 համարի ներքո, հայտնում է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը։
Մրցույթի մեկնարկում հանդես կգա Ավստրիայի ներկայացուցիչը, իսկ վերջինը ելույթ կունենա Միացյալ Թագավորության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Բրյունետը երեկ հանդես եկավ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, և այն 10 երկրների ցանկում է, որոնք կմասնակցեն եզրափակչին։
Մայիսի 13-ին կայանալիք եզրափակչին կմասնակցի 26 երկիր․ յուրաքանչյուր կիսաեզրափակչից 10 մասնակից և, այսպես կոչված, Մեծ հնգյակի երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա և Ֆրանսիա), ինչպես նաև Ուկրաինան՝ որպես «Եվրատեսիլ-2022»-ի հաղթող։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանն այս տարի ներկայացնող Բրյունետն ու հայկական պատվիրակությունը մեկնել են Լիվերպուլ (Մեծ Բրիտանիա)՝ մասնակցելու «Եվրատեսիլ 2023» մրցույթի փորձերին։
Հայաստանի պատվիրակի երգի պրեմիերան, որի հեղինակն ինքը՝ Բրյունետն է, տեղի է ունեցել մարտի 15-ին։ Future Lover երգի տեսահոլովակն բավականին շատ դիտումներ ունի:
Netflix-ը թողարկել է «Հարյուր տարվա մենություն» սերիալի առաջին մասը
Netflix-ը թողարկել է կոլումբացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» սերիալի առաջին մասը, որը մանրակրկիտ հետևում է վեպի տառին,...