Հունիսի 9-ին, ժամը՝ 19:00, «Երիտասարդները մեր ներկան» նախագծի շրջանակներում տեղի կունենա Թելման Առաքելյանի «Թափանցիկ քաղաքի հեքիաթը» նոր մանկամեծական ներկայացումը։
«Հեքիաթը կա, հեքիաթը չի մահանում, եթե նույնիսկ 101 տարեկան ենք»,-այս կարգախոսն ունի ներկայացումը։
Երեխաների համար ներկաայցումը կրում է դաստիարակչական բնույթ, բայց ասելիք ուղերձներ ունի նաև մեծահասակներին: Ներկայացումը սիրո, հավատի, ընկերության և գեղեցիկը տեսնելու մասին է: