Մահացել է ֆրանսիացի գործարար Ֆիլիպ Պոզո դի Բորգոն, ում պատմությունը ոգեշնչել է հանրահայտ «1+1» ֆիլմը, հայտնում է «Правил жизни» խմբագրականը։
1+1-ի ռեժիսորներ Էրիկա Տոլեդանոն և Օլիվյե Նակաշան Le Monde-ին պատմել են, որ Ֆիլիպ Պոցցո դի Բորգոն մահացել է հունիսի 1-ին Մարաքեշում 73 տարեկան հասակում։
«Համաձայնվելով հանրայնացնել իր պատմությունը «1+1» ֆիլմի համար՝ նա փոխեց մեր և շատ խոցելի մարդկանց կյանքը: Հիշողության մեջ կպահենք այս արժանավոր, խիզախ, համեստ ու ռազմատենչ մարդու կերպարը։ Մենք կկարոտենք նրա հումորն ու խելացիությունը»,- ասել են Նակաշը և Տոլեդանոն:
Ֆիլիպ Պոցցո դի Բորգոն ծնվել է 1951 թվականի փետրվարի 14-ին Կորսիկայի ազնվական ընտանիքում։ Նա ղեկավարում էր «Champagne Pommery» գինու գործարանը: 1993 թվականին գործարարի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել և նա դարձել է հաշմանդամ։
2011 թվականին էկրան բարձրացավ «1+1» ֆիլմը՝ Ֆրանսուա Կլուզեի և Օմար Սայի գլխավոր դերակատարմամբ։ Սյուժեի համաձայն՝ հաշմանդամի սայլակին գամված ֆրանսիացի արիստոկրատ Ֆիլիպը, որպես իր օգնական է վարձում մի մարդու, ով առաջին հայացքից ամենավատ ընտրությունն էր այդ աշխատանքի համար՝ մի տղայի, ով նոր էր ազատվել բանտից։ Բայց ի վերջո տղային հաջողվում է նոր արկածներ մտցնել արիստոկրատի «չափավոր» կյանք։
Ֆիլիպ Պոցցո դի Բորգոյի պատմությունը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում։ Ֆրանսիայում «1+1»-ի պրեմիերան դիտել է ավելի քան 19 միլիոն մարդ։ 9,5 միլիոն եվրո բյուջեով ֆիլմի դրամարկղային եկամուտներն աշխարհում գերազանցել են 416 միլիոն դոլարը, Ռուսաստանում «1+1»-ը հավաքել է 1,7 միլիոն դոլար։