Հուլիսի 22-ին՝ ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում «Ջազ երեխաների համար» խորագրով համերգ կանցկացվի, որտեղ կհնչի երաժշտություն՝ հայտնի մուլտֆիլմերից, տեղեկանում ենք Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կայքից։
Նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը և Ռաֆայել Պետրոսյանը: Նշվում է, որ ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտության հետ՝ իրենց համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով: Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա նաև մուլտֆիլմերի պրոեկցիա։
Մեծ ու փոքր այցելուները կլսեն իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակումով, փայլուն ջազ երաժիշտերի՝ Աննա Կոստանյանի, (վոկալ), Արթուր Ալեքի (վոկալ), Դավիթ Մելքոնյանի (սաքսոֆոն), Տիգրան Հարությունյանի (շեփոր), Կարեն Գրիգորյանի (դաշնամուր, գործիքավորում), Ռաֆայել Պետրոսյանի (դաշնամուր), Միխայիլ Ֆոմինիխի (կոնտրաբաս), Արման Մնացականյանի (հարվածային գործիքներ) կատարմամբ։
Տոմսերի արժեքները 4000-ից 10 000 դրամ են։