Ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանի մասնակցությամբ Pet Shop Boys ռոմանտիկ թրիլլերը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում, հայտնում է Armenian Film Society Facebook էջը: Ֆիլմը կցուցադրվի Horizons Extra բաժնում, որը նվիրված է բոլոր ժանրերի ինքնատիպ աշխատանքներին:
Թրիլլերը հետևում է երկու երիտասարդների մասին, ովքեր ապրում են Նյու Յորքում: Ֆիլմի ռեժիսորը Օլմո Շնաբելն է ՝ «Օսկարի» առաջադրված Ջուլիան Շնաբելի որդին։ Գլխավոր դերերում են «Օսկարի» քառակի հավակնորդ Ուիլեմ Դեֆոն և Փիթեր Սարսգաարդը։
Վենետիկի կինոփառատոնը կանցկացվի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը: