Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, սեպտեմբերի 25-ին ելույթ կունենա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան), հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։
Ծրագրում ընդգրկված են Լուիջի Բոկերինիի ստեղծագործությունները՝ Սոնատ թավջութակի և բասի համար, G.6 դո մաժոր: Կատարողներ՝ Անդրանիկ Աղաջանյան և Հենրի Երկանյան (բաս)։ Սոնատ թավջութակի և բասի համար, G.2 դո մինոր: Կատարողներ՝ Հենրի Երկանյան և Արման Պողոսյան (բաս); Սոնատ թավջութակի և բասի համար, G.4 լա մաժոր: Կատարողներ Արման Պողոսյան և Անդրանիկ Աղաջանյանը (բաս)։
Համերգի սկիզբը՝ 19:00-ին։ Տոմսերի գները տատանվում են 1000-2000 դրամի սահմաններում։
Արտաշատում հայտնաբերել են Հայաստանի ամենահին եկեղեցին
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Մյունստերի համալսարանի հայ-գերմանական համատեղ թիմը հնագույն Արտաշատ քաղաքում կարևոր հայտնագործություն է արել՝ պեղելով Հայաստանի ամենահին՝...