Նյու Յորքի SR Socially Relevant Festival կինոփառատոնում կնշվի հայկական կինոյի տարեդարձը, հաղորդում է փառատոնի կայքը։
Փառատոնի շրջանակներում մարտի 17-ին կցուցադրվի Ֆրունզե Դովլաթյանի 1966 թվականի «Բարև, ես եմ» ֆիլմը, որը ռեստավրացիայից հետո 2023 թվականին ներկայացվել էր Կաննի կինոփառատոնին՝ «Կաննի դասականներ» բաժնում։
«Հայկական կինոյի պատմական հանգրվաններից մեկը՝ ոգեշնչված երկու ֆիզիկոսների կյանքով և Խորհրդային կինոյի Փառքի սրահի երեք դերասանների՝ Ռոլան Բիկովի, Արմեն Ջիգարխանյանի և Մարգարիտա Տերեխովայի մասնակցությամբ»,- ֆիլմի մասին գրել են կազմակերպիչները։
Փառատոնը տեղի կունենա մարտի 13-18-ը՝ Նյու Յորքի Ազգային արվեստի ակումբում։ Այն կներառի 53 ֆիլմից բաղկացած սոցիալական հարցերի լայն շրջանակ:
Հայկական կինոյի հիմնադրման տարեթիվ է համարվում 1923 թվականը, երբ Խորհրդային Հայաստանում կառուցվել էր «Արմենֆիլմ» առաջին ազգային կինոստուդիան։ Հայկական կինոյի հարյուրամյակը 2022 թվականին ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիշարժան տարեթվերի օրացույցում։
Երևանում Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները կհնչեն սիմֆոնիկ տարբերակով
Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 12-ին կհնչեն կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունների սիմֆոնիկ մեկնաբանությունները։ Համերգը կազմակերպել են Հայաստանի...