Գրքի երևանյան յոթերորդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ՝ «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա» անվանակարգերում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Գերատեսչությունից հայտնում են, որ մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները՝ առանց տարիքային սահմանափակման, որոնք ՀՀ քաղաքացի են: Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն: Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է հրատարակված և հրապարակված չլինեն:
Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024թ. հուլիսի 12-ն է (ներառյալ)։ Հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 8-ին՝ Գրքի երևանյան յոթերորդ փառատոնի փակման արարողության ժամանակ։ Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 6-8-ը՝ Հայաստանի ազգային պատկերասրահում:
Գրքի երևանյան յոթերորդ փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եվրոպական միության «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ: